Կորոնավիրուսի վարակից պաշտպանել կրթական հաստատությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել պետություններին կորոնավիրուսային վարակից պաշտպանել կրթական հաստատությունները: Նրա խոսքերով՝ դպրոցների փակումն անդրադարձել է ավելի քան 1 մլրդ երեխայի վրա:
«Այս ճակատագրական ժամանակահատվածում ես կոչ եմ անում բոլոր երկրներին պաշտպանել կրթությունը և օգտագործել վերականգնման այս ժամանակահատվածն ուսումնական ծրագրի և գործընթացի կատարելագործման համար»,-գրել է նա ապրիլի 2-ին Twitter-ի իր էջում:
Մարտի 11-ին, հիշեցնենք, Գուտերեշը հայտարարել էր, որ կորոնավիրուսիհամավարակը կարող է խորացնել սովը և ավելացնել այն մարդկանց թիվը, ովքեր թերսնվում են: Գլխավոր քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, քանի որ այժմ ավելի քան 30 մլն մարդ աշխարհի 30-ից ավելի երկրներում ապրում է սովի պայմաններում:
Կարծիքներ