Բլինկենը և Կուլեբան քննարկել են Կիևի լրացուցիչ ռազմական օգնության կարիքները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում քննարկվել են Կիևի լրացուցիչ ռազմական և տնտեսական օգնության կարիքները։ ՏԱՍՍ-ի հաղորրդմամբ՝ այս մասին հինգշաբթի երեկոյան հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր բանակցություններ է վարել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Նրանք քննարկել են լրացուցիչ ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցության անհրաժեշտությունը»,- ասվում է տեքստում։ Ըստ մամուլի ծառայության՝ ԱՄՆ-ի անունից պետքարտուղարը ցավակցություն է հայտնել ռուսաստանյան ռազմական գործողության արդյունքում զոհվածների համար՝ հասկացնելով, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Միաժամանակ ընդգծվում է, որ Բլինկենն ու Կուլեբան քննարկել են աշխարհի երկրների կողմից ստեղծված պայմաններում Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու գործողությունները։ Բլինկենը նշել է, որ ԱՄՆ-ը համերաշխ է Ուկրաինայի ժողովրդի հետ և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Կարծիքներ