Լյովա Սարգսյանը ևս չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում անհաջողության մատնվեց նաև 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը:
Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ավստրիացի Լեոնարդ Ջունգերին, սակայն 1/4 եզրափակչում 5-8 հաշվով պարտվել է Գերմանիան ներկայացնող Նիկիտա Օվսյաննիկովին:
Ավելի վաղ պարտություններ էին կրել Յուրի Կարապետյանն ու Աշոտ Խաչատրյանը:
Կարծիքներ