Դեկտեմբերի 22-ին էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը
Դեկտեմբերի 22-ին էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի օրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Ավելին՝ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է և դա մեծապես հենց Էներգետիկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է։
Էներգետիկ ոլորտն այսօր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որտեղ իրականացվող բարեփոխումները խոսում են առաջընթացի ու զարգացման մասին: Այդ քայլերը միտված են երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացմանը։
Շնորհավորում եմ հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ`մաղթելով անսպառ էներգիա, առողջություն, բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ դժվարին և պատասխանատու գործում:Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Ավելին՝ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է և դա մեծապես հենց Էներգետիկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է»։
Կարծիքներ