Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Մայիսի 15-16-ը Երևանում կայացել է «Ընդհանուր փորձագիտական տարածք. արտոնագրային փորձաքննության արդի խնդիրները» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովը։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրասիական արտոնագրային կազմակերպության և ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։

Օրակարգում ընդգրկված էր թեմաների լայն շրջանակ՝ սկսած համակարգչային գյուտերի և արհեստական ինտելեկտի տարրերով գյուտերի փորձաքննությունից մինչև դեղագործական գյուտերի արտոնագրման և գրաֆիկական ինտերֆեյսի պահպանության հետ կապված հարցեր։

Կազմակերպվել է նաև կլոր-սեղան քննարկում՝ նվիրված պահպանված ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի օբյեկտների տարրեր պարունակող դիզայնների փորձաքննությանը:

Համագործակցությունն ամրապնդելու և ավելի խորացնելու նպատակով ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում