«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի խափանումները բացառելու նպատակով կնքվել է եռակողմ համագործակցության պայմանագիր
«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում հաճախակի առաջացող սպասարկման և տեխնիկական խափանումները բացառելու, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետությունում դատավարական տեղեկատվության հրապարակման, դրա թափանցիկության, հասանելիության ապահովման և մշտադիտարկման գործիքակազմի հետագա զարգացումը և կատարելագործումն ապահովելու նպատակով, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանի և «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, այս համագործակցությունը անմիջականորեն ուղղված է սպասարկելու ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությանը, որով նախատեսվում է կատարել արդարադատության ոլորտի թվայնացմանն ուղղված մի շարք գործողություններ, ինչն էլ կնպաստի արդարադատությունն առավել թափանցիկ, մատչելի և հասանելի դարձնելուն:
Կարծիքներ