Բուլղարիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարից հետո 17 երեխա հոսպիտալացվել է
Բուլղարիայում Ստարա Զագորա քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել սերբական տուրիստական ավտոբուսը, որում եղել է 10 մեծահասակ և 38 երեխա ։ Ինչպես հայտնում է bTV հեռուստաալիքը , միջադեպը տեղի է ունեցել ժամը 20:00-ի սահմաններում, երբ ավտոբուսը Թրակիա մայրուղուց դուրս է եկել ճամփեզրի ձորը:
Միջադեպից հետո յոթից մինչև 17 տարեկան 17 երեխա և մի քանի մեծահասակ տեղափոխվել են Ստարա Զագորայի հիվանդանոց՝ հիմնականում թեթև վնասվածքներով։ Մեծահասակներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, նրան սպառնում է վերջույթի անդամահատում։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 48 մարդ՝ ֆոլկլորային փառատոնի մասնակիցներ, որոնք Բուլղարիայի Սև ծովի ափից վերադառնում էին Բելգրադ։ Մահացածների մասին տեղեկություններ չկան։
Ըստ ականատեսների՝ վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, ով շեղվել է ավտոբուսը վարելուց և կորցրել է կառավարումը։
Կարծիքներ