Թուրքիայում հարձակվել են հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի արձանի վրա
![Թուրքիայում հարձակվել են հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի արձանի վրա](https://freenews.am/uploads/images/image_750x_61fd17fe9633e.jpg)
Թուրքիայի Սամսուն քաղաքում փետրվարի 3-ին երկու քաղաքացի հարձակվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Տղամարդիկ փորձել են պարանով մեքենային կցելու միջոցով ձգել և ցած գցել հսկայական պատվանդանի վրա դրված արձանը։ Հավանաբար, շրջակայքում գտնվող մարդիկ թույլ չեն տվել գործն ավարտին հասցնել։
Սամսունի նահանգապետարանի հաղորդմամբ՝ ոստիկանությունն ավելի ուշ այս գործով ձերբակալել է երկու կասկածյալի։
Կարծիքներ