ՌԴ-ն ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության «սառեցման» համար. Զախարովա
Ռուսաստանն ափսոսում է է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության «սառեցման» կամ բոյկոտի համար:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ միևնույն ժամանակ Մոսկվան ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ում և այս տարի միությունում նրա նախագահությունը։
«Պետությունն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար կարևոր, ինչի կարիք ունի, մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը նույնքան օգտակար է անվտանգության ոլորտում, որքան ԵԱՏՄ-ն՝ տնտեսական ոլորտում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի տեսնում այս երկու կառույցների շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության համար։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։
«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ավելի զգույշ լինենք։ Գաղտնիք չէ, որ կայունությունը պետք է առաջնահերթություն լինի, իսկ այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի։ Նկատի ունեմ, որ սա հասարակ հարց չէ»,- ասել է նախարարը։
Կարծիքներ