Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 20 միլիոնին
Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունն անցած օրն արձանագրել Է կորոնավիրուսով ախտահարման 368 147 դեպք, համավարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել Է 19 925 604-ի: Ինչպես մայիսի 3-ին պաշտոնական կայքում հայտնել Է գերատեսչությունը, կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների քանակը 324 ժամում ավելացել Է 3 417-ով եւ կազմել 218 959:
Հիվանդացության օրական ցուցանիշը փոքր-ինչ նվազել Է. նախօրյակին արձանագրվել Էր 392 488 նոր դեպք, իսկ մայիսի 1-ին՝ 401 993, ինչը դարձել Է համաշխահային ռեկորդ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ապաքինված հիվանդների քանակը մեկ օրում աճել Է 300 732-ով՝ մինչեւ 16 293 003:
Ապաքինման ազգային գործակիցը մայիսի 3-ի առավոտվա դրությամբ կազմում Է հիվանդացածների ընդհանուր թվի 81,77 տոկոսը: Այդ ցուցանշը Հնդկաստանում արդեն երկրորդ ամիսն Է, ինչ անընդհատ նվազում Է. ապրիլի 27-ին այն կազմել Է 82,54 տոկոս, ապրիլի 15-ին՝ 88,31 տոկոս, մարտի վերջին՝ այն հավասար Էր 94,58 տոկոսի:
Բուժման մեջ Է գտնվում կորոնավիրուսով 3 413 642 հիվանդ, ինչը 63 998-ով ավելի Է, քան մեկ օր առաջ: Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում Է արել 1 210 347 քաղաքացի, պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել Է 157 198 207: Հնդկաստանը մնում Է աշխարհի առաջատարներից մեկը բնակչության պատվաստման արագության գծով, նշում Է առողջապահության նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ