Սիրիայում դատարանը գրանցել է նախագահի երեք թեկնածուի
Սիրիայում բարձրագույն սահմանադրական դատարանը գրանցել է նախագահի երեք թեկնածուի: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:
Նշվում է, որ մնացած հայտերը չեղարկվել են, քանի որ դրանք չեն համապատասխանում սահմանադրությանն ու իրավական նորմերին:
Հայտերն ընդունվել են քաղաքացիներ Աբդուլլահ Աբդուլլահից, Մահմուդ Մարայիից եւ գործող նախագահ Բաշար Ասադից:
Կարծիքներ