ՔԿ փորձաքննությունը հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է. FactorTV

ՔԿ փորձաքննությունը հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է. FactorTV

Դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննությունը հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Այս մասին  FactorTV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից.

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։

Հարցին՝ արդյո՞ք այս եզրակացությունը տրամադրվել է արքեպիսկոպոսին և տեսանյութերն ուսումնասիրող հանձնախմբի անդամներին, ՔԿ-ից դրական պատասխան են տվել. «Նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ համացանցում ինտիմ տեսանյութեր էին տարածվել, որոնք վերագրվել էին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում