Երևանը կարող է ունենալ «Կալիֆորնիա Պլազա» հրապարակ. Վիկտոր Մնացականյան

Երևանը կարող է ունենալ  «Կալիֆորնիա Պլազա» հրապարակ. Վիկտոր Մնացականյան

Սա Երևանի էն կանվաներից է, որ մենք տեսնում ենք ամեն օր ու չենք նկատում կամ չենք հավատում, որ հենց սենց պետք է լինի իրական Երևանը...

Նման խեղդված հատվածների «ազատագրումով» կարելի է հասնել մեր մեծ երազանքին։

Այս մասը Կենտրոնի ամենաչգնահատվածներից է, որը հասարակական, տուրիստական հանգստի և ժամանցի նոր զոնա դառնալու մեծ պոտենցիալ ունի, որն էլ իր հերթին կարագացնի Փարպեցի, Սպենդիարյան, Զորյան խենթանալիք սիրուն փողոցների բարեկարգումը և այս դարի պահանջներին համապատասխանեցումը, ու կբերի, չվախենամ էտ բառից, Երևանի վերածննդին։

Իսկ այս հրապարակը մենք՝ Սկևռայի թիմով, աշխատանքային անվանում ենք Կալիֆորնիա Պլազա (ու փորձում ենք բանակցել պետական մարմինների հետ անվանակոչման հարցով) որպես հարգանք այնտեղ ապրող մեկ միլիոնից ավել հայրենակիցների և շնորհակալություն մեզ հյուրընկալելու, մեծ հնարավորություն տալու և միշտ մեր կողքը լինելու համար։

Մի քանի օրից կներկայացնենք նաև քաղաքաշինական՝ նախագծային էսքիզ առաջարկը, իսկ քոմենթներում կդնեմ էսօրվա տխուր տեսարանը։ Մի օր մանրամասն կներկայացնենք սույն հատվածի բարեկարգման պլանը։

Երևանի վերածնունդն այլընտրանք չունի։

Շնորհակալություն Պետոյին, ճիշտ աչքերով տեսնելու ու մեզ փոխանցելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում