WhatsApp-ում ավելացել է նոր հնարավորություն

WhatsApp-ում ավելացել է նոր հնարավորություն

Հանրահայտ WhatsApp-ի վեբ տարբերակը ստացել է սթիքերներ ստեղծելու գործառույթ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Gizmochina պորտալին։

Օգտատերերին խորհուրդ է տրվում ստեղծել իրենց սեփական սթիքերները սովորական նկարներից: Խմբագրման գործիքները ներառում են էմոջիներ, որոնք կարող են տեղադրվել սթիքերների վրա։

Առայժմ գործիքն աշխատում է միայն մեսենջերի վեբ տարբերակում։ Հայտնի չէ, թե երբ գործառույթը կթողարկվի Android և iOS հավելվածների համար։