Օգոստոսի 1-ից մեքենայի վրա տեղադրված գազաբալոնը չի լիցքավորվի, եթե այն լիցենզավորված և վկայագրված չլինի

Օգոստոսի 1-ից մեքենայի վրա տեղադրված գազաբալոնը չի լիցքավորվի, եթե այն լիցենզավորված և վկայագրված չլինի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիշեցնում է, որ որ սույն թվականի օգոստոսի 1-ից  տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 20 լիցենզավորված կազմակերպություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում. 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում