Իտալիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Էդուարդո Էռնեկյանին Ֆլորենցիա քաղաքի բանալիների հանձնման արարողությանը

Իտալիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Էդուարդո Էռնեկյանին Ֆլորենցիա քաղաքի բանալիների հանձնման արարողությանը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլայի հրավերով փետրվարի 4-ին մասնակցել է արգետնտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ֆլորենցիա քաղաքի բանալիների հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել պատմական Պալացցո Վեկիոյի սրահներից մեկում։

Ինչպես ասված է դեսպանության «Ֆեյսբուքի» էջում տարածված հաղորդագրության մեջ, ներկաների թվում են եղել Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջանին, քաքաղաքային և մարզային իշանությունների ներկայացուցիչներ։ «Պարոն Էռնեկյանին Ֆլորենցիայի հին դարպասների բանալիների կրնկնօրինակը հանձնելիս՝ քաղաքապետ Նարդելլան, պարգևատրման շարժառիթների թվում նշեց հայ գործարարի «նվիրվածությունն ու ստեղծարար ոգին, որոնք բնորոշում են նրա ձեռնարկատիրական գործունեությունը, ինչպես նաև նրա ներդրումը՝ որպես Ռաուլ Վալլենբերգ միջազգային հիմնադրամի նախագահ, ի նպաստ համերաշխության, խաղաղության և քաղաքացիական խիզախության արժեքների պաշտպանության»»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Համաբարձումյանն իր ելույթում կարևորել է այն մեծ դերը, որ Էդուարդո Էռնեկյանն ունեցել է իր պատմական հայրենիքի՝ նորանկախ Հայաստանի տնտեսության զարգացման և պետականաշինության գործում՝ արժանանալով պետության ամենաբարձր՝ Ազգային հերոսի կոչմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում