Հայաստանն առաջատար է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել ինչպես 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, այնպես էլ վարակից մահացության ցուցանիշներով:
Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 23-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 7089, մահացության ցուցանիշը՝ 126: Մահացության ցուցանիշով մեր երկիրը մինչ կիրակի երկրորդ տեղում էր գտնվում՝ Իրանից հետո:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան - 7089
2. Ռուսաստան – 4109
3. Իրան - 2501
4. Թուրքիա – 2255
5. Ադրբեջան – 1353
6. Վրաստան – 228
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 126
2. Իրան - 117
3. Թուրքիա – 59
4. Ռուսաստան – 57
5. Ադրբեջան – 16
6. Վրաստան – 4
Կարծիքներ