Ավստրալիան թույլ չի տա օտարերկրյա զբոսաշրջիկներին երկիր մուտք գործել առնվազն մինչեւ հաջորդ տարի
Ավստրալիան թույլ չի տա օտարերկրյա զբոսաշրջիկներին երկիր մուտք գործել առնվազն մինչեւ հաջորդ տարի: Այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ նախանշելով կորոնավիրուսային որոշ սահմանափակումների վերացման ծրագրերը, հայտնել է AP-ն:
Փոխարենը երկրի համար առաջնահերթություն կդառնա որակավորված միգրանտների եւ ուսանողների վերադարձը այն բանից հետո, երբ 16 եւ բարձր տարիքի բնակչության 80 տոկոսը ամբողջությամբ կպատվաստվի:
Լուրը հայտնի է դարձել օրեր անց այն բանից հետո, երբ Մորիսոնը հայտարարել է, որ նախատեսում է պատվաստված քաղաքացիներին եւ մշտական բնակիչներին թույլատրել նոյեմբերին թռչել արտասահման՝ 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ:
Ավստրալացիների նկատմամբ սահմանափակումների վերացումից հետո Մորիսոնը ասել է, որ հաջորդ առաջնահերթությունը լինելու են որակավորված միգրանտներն ու միջազգային ուսանողները, այլ ոչ թե զբոսաշրջիկները: Նա չի հստակեցրել, թե երբ են ընդունվելու այդ խմբերը: «Կարծում եմ, որ հաջորդ տարի մենք կհասնենք նաեւ օտարերկրյա հյուրերին», - ասել է Մորիսոնը:
Կարծիքներ