Լավրովը մեղադրել է Բրիտանիային Ռուսաստանի եւ ԵՄ հարաբերությունները խափանելու փորձի մեջ
Բրիտանիան լուրջ «քայքայիչ դեր է խաղում» Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերություններում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերություններին, կարծում եմ, ինչպես եւ նախկինում, բրիտանացիներն ակտիվ, շատ լուրջ քայքայիչ դեր են խաղում: Նրանք դուրս եկան Եվրամիությունից, բայց այս առումով նրանց ակտիվության նվազում չի նկատվում: Հակառակը, նրանք փորձում են հնարավորինս ազդել նրա վրա, թե ԵՄ անդամներն ինչ դիրքորոշումներ կունենան Մոսկվայի նկատմամբ»,- ասել է Լավրովը:
«Սակայն, դուք գիտեք, որ նրանք մեզ ազդանշաններ են ուղարկում, առաջարկում են որոշակի կապեր հաստատել: Այսինքն՝ նրանք իրենք էլ չեն խուսափում շփումից, բայց փորձում են ուրիշներին հետ համոզել դրանից: Կրկին, հավանաբար, այս շփումների մենաշնորհ ունենալու եւ կրկին ապացուցելու, որ իրենք շատերից բարձր են»,- հավելել է նախարարը:
Կարծիքներ