Բլինքենն անհրաժեշտ Է համարում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի երկխոսությունը

Բլինքենն անհրաժեշտ Է համարում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի երկխոսությունը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, թե չգիտե՝ ռուսաստանյան կողմը պաշտոնապես ընդունել Է արդյոք Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հրավերը, բայց քննարկումն ընթանում Է:

«Ես չգիտեմ՝ կա արդյոք պաշտոնական համաձայնություն, բայց գիտեմ, որ մենք այդ մասին խոսում ենք եւ խոսում ենք այդ հանդիպման ժամկետների մասին»,-Բլինքենը հայտնել Է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել Է, որ կարեւոր Է հնարավորություն ունենալ «հստակ եւ ուղղակիորեն խոսելու նախագահ Պուտինի եւ մյուս այն երկրների ղեկավարների հետ, որոնց հետ ԱՄՆ-ը տարաձայնություններ ունի: Ինչպես հաղորդվել Է, ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին առաջարկել Է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում:

Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ հանդիպման մասին Բայդենի առաջարկությունը «փաստորեն շատ բանով համընկնում Է այն առաջարկության հետ, որն ավելի վաղ հնչեցրել Է նախագահ Պուտինը»:

Ապրիլի 18-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել Է, որ Բայդենի եւ Պուտինի հանդիպումը քննարկվում Է եւ պետք Է կայանա դրա համար համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում