ՌԴ դեսպանը կանչվել է Էստոնիայի ԱԳՆ
Էստոնիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարություն ՝ կապված երկրում քաղաքական գրաքննության և զանգվածային լրատվամիջոցների ազատության մասին ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարարությունը:
«Այսօր Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին, որպեսզի դատապարտի սոցիալական ցանցերում ՌԴ դեսպանատան հայտարարությունը, որն օգտագործվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Էվա-Մարիա Լիյմետսի վրա հարձակումներ իրականացնելու համար»,- հայտնել են գերատեսչությունում:
Կարծիքներ