Շնորհակալություն եմ հայտնում այս դժվարին օրերին իմ ընտանիքի կողքին լինելու, մեզ աջակցելու համար․ Դավիթ Դանիելյան

Շնորհակալություն եմ հայտնում այս դժվարին օրերին իմ ընտանիքի կողքին լինելու, մեզ աջակցելու համար․ Դավիթ Դանիելյան

ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի ընկերներ, շնորհակալություն եմ հայտնում այս դժվարին օրերին իմ ընտանիքի կողքին լինելու, մեզ աջակցելու համար:

Երախտապարտ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, զանգի և նամակի համար:
Հայրս արժեք է բոլորիս համար: Իր կնոջ համար եղել է նվիրում,  որդիների համար եղել է թիկունք, որդիների կանանց համար` հոգատարություն, իսկ վեց թոռնիկների համար` սեր ու բարություն:

Վերջին անգամ հորս հետ խոսել եմ պատասխանատվության մասին: Հայրս մշտապես կրել է պատասխանատվություն իր մեծ ընտանիքի համար, իր գործի մեջ, իր Հայրենիքի առջև: Ինձ ևս պատգամել է պատասխանատվությունը ՊԱՏՎՈՎ կրել:

Սիրելի քաղաքացիներ, իմ ընտանիքի վիշտը տեղի ունեցավ մի շրջանում, երբ ես վերցրել էի պատասխանատվություն իմ թիմակիցների, համաքաղաքացիների և աջակիցների առջև: Այս շրջանում ես չեմ կարող կիսատ թողնել թիմի կողմից իրականացված մեծ աշխատանքը, դադարեցնելնելով քարոզարշավը:

Առաջիկայում ես կմիանամ իմ թիմակիցներին, որպեսզի մենք ՊԱՏՎՈՎ ավարտին հասցնենք մեր պայքարը:
Հ.Գ. նկարում հայրս իր ամենափոքրիկ թոռնուհու` 40 օրական Արևիկի հետ է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում