ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անմիջակա նիստերի կվերադառնա հունիսին
Էստոնիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահ հունիսին մտադիր Է վերադառնալ անմիջակա ձեւաչափով կանոնավոր հանդիպումների պրակտիկային: Հունիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը:
«Մենք վերադառնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճ»,- ասել Է նա՝ հավելելով, որ առայժմ հանդիպումները կանցկացվեն սահմանափակումներով. դրանց նեկա կգտնվեն յուրաքանչյուր պատվիրակությունից երկու ներկայացուցչից ոչ ավելի, բոլոր մասնակիցները պետք Է գտնվեն պաշտպանական դիմակներով, որոնք հանել թուլ կտան սոսկ ելույթի ժամանակ: Յուրգենսոնը հույս Է հայտնել, որ հունիսի ընթացքում այդ պահանջները կմեղմացվեն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին անմիջակա հանդիպումը երկարատեւ ընդմիջումից հետո տեղի Է ունեցել մայիսի 25-ին, երբ համաշխարհային կազմակերպության այդ մարմնի նախագահը Չինաստանն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ