Հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, առողջացել 61 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, առողջացել 61 քաղաքացի

Հայաստանում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 հազար 145 դեպք, որից 333 հազար 716-ը`առողջացած, 8022-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4891 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 4597 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք, առողջացել է 61 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 649 հազար 252-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում