ՏԿԵ նախարարն այցելել է մարտական հենակետեր

ՏԿԵ նախարարն այցելել է մարտական հենակետեր

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր:

Այս մասին վերջինս տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Նախ հարգանքի տուրք ենք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։ Այնուհետև, զորամասի հրամանատարի ուղեկցությամբ այցելել ենք ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված մի շարք մարտական հենակետեր:

Շնորհավորել ենք զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղ և բարի ծառայություն»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում