Մարտի 28-29-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է.
Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3... -4, հողի մակերևույթին՝ -5 ... -7 աստիճան ցուրտ։
Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով։
Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետությանում մարտի 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Կարծիքներ