«Ազատություն Միշային». Թբիլիսիում մեկնարկել է զանգվածային բողոքի ակցիա՝ հաջակցության Սաակաշվիլիին

«Ազատություն Միշային». Թբիլիսիում մեկնարկել է զանգվածային բողոքի ակցիա՝ հաջակցության Սաակաշվիլիին

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիի Ազատության հրապարակում ցույց է անցկացնում՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի։ Այս իրադարձությունը հեռարձակում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաալիքը, գրում է iz.ru-ն։

Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները, այլև Վրաստանի նախկին ղեկավարի կողմնակիցները երկրի բոլոր շրջաններից։ Հանրահավաքին, բացի «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից, մասնակցում են նաև այլ քաղաքական գործիչներ։ Նրանց ձեռքում են Վրաստանի, ԱՄՆ-ի դրոշները, ինչպես նաև «Ազատություն Միշային» գրությամբ պաստառներ։

Մասնակիցներից ոմանք եկել են վարդերով, որոնք դարձել են 2003 թվականի «վարդերի հեղափոխության» խորհրդանիշը, որի հետևանքով իշխանության եկավ Սաակաշվիլին։

Ազատության հրապարակում և հարակից փողոցներում արգելափակված է ավտոմեքենաների երթևեկությունը։ Վրաստանի խորհրդարանի շենքը և նրանից ոչ հեռու գտնվող Կառավարության պալատը վերցվել են ուժեղացված հսկողության տակ։ Դեպքի վայրում ոստիկանական ջրցան մեքենաներ են քաշվել։

Ցուցարարների հիմնական պահանջը բանտում հացադուլ հայտարարած Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելն էր, սակայն ցույցի մեկնարկից մի քանի ժամ առաջ Վրաստանի նախկին ղեկավարի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի Գլդանի շրջանի բանտային հիվանդանոց:

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում