Քաղաքացին ասաց, որ վիրավոր է և խնդրեց փրկել իր կյանքը. Շենգավիթի թաղապետը մանրամասներ է հայտնում գիշերային ռազբորկայից
Շենգավթի վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այս գիշեր Երեւանում տեղի ունեցած զինված ռազբորկային:
Նա, մասնավորապես, նշել է. «Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը:
Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք:
Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:
Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»:
Կարծիքներ