Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվում է․ մանրամասներ
![Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվում է․ մանրամասներ](https://freenews.am/uploads/images/image_750x_67adf90085133.jpg)
Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման դեպքում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը։
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ առաջինը՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներ։
Հաջորդը՝ դասագրքերի վարձակալության մասով. յուրաքանչյուր աշակերտի համար փոխհատուցման չափը տարեկան 3000 դրամ է։
Հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024թ. համար, այսինքն՝ ետադարձ ուժով։
Կառավարության հերթական նիստի ժամանակ արձագանքելով որոշման նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այս քաղաքացիները կարող էին ետ ստանալ սոցիալական կրեդիտը մանկապարտեզների, դպրոցների ու բուհերի ուսման վարձերի պարագայում, նաև՝ առողջապահության ապահովագրության դեպքում։ Այժմ, ըստ նրա, ցանկն ընդլայնվում է. «Կառավարության սահմանած ուղղություններով ծախսեր անելու դեպքում մարդիկ հայտարարագիր ներկայացնելուց հետո իրենց՝ այդ ուղղությամբ արած ծախսերից կարող են ետ ստանալ մինչև 100 հազար դրամ»։
Վարչապետը շեշտեց. «Խոսքը միայն ու միայն աշխատած և եկամտային հարկ վճարած քաղաքացիների մասին է»։
Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 2024թ. եկամտային հարկից հիփոթեքային վարկերի գծով վերադարձվել է 68 մլրդ դրամ։
Կարծիքներ