Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի օրը Սումատրայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Պեմաթանգսիանտար քաղաքից 153 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 209 հազար մարդ։ Աղբյուրը ընկած էր 80 կմ խորության վրա։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ