Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀ-ում ռազմական բալանսը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են ամենաշոշափելի քայլերը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ պատերազմից խուսափելու միակ տարբերակին:
«ԱԺ պատգամավոր եղած ժամանակ էլ, վարչապետ եղած ժամանակ էլ այն համոզման եմ եղել, որ պատերազմից խուսափելու միակ տարբերակը ռազմական բալանսը վերականգնելն է:
Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀ-ում ռազմական բալանսը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են ամենաշոշափելի քայլերը, ինչի մասին արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները, ինչի վերաբերյալ արձանագրումներ կան նաև բյուջետային հանրահայտ տվյալներով»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ասվածն ապացուցելի է:
«Իհարկե, ապացույցների մի մասն այնպիսին են, որ ունեն գաղտնիության ռեժիմ»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ