Ռուսաստանն արգելել է ռուս սահմանապահներին շփվել Կապանի գործող քաղաքապետի՝ Փարսյանի հետ

Ռուսաստանն արգելել է ռուս սահմանապահներին շփվել Կապանի գործող քաղաքապետի՝ Փարսյանի հետ

Ըստ ArmeniaNews-ի հավաստի աղբյուրների, Ռուսաստանն արգելել է Սյունիքի մարզում ռուս սահմանապահներին շփվել Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Պատճառը՝ որպես էդպիսին Փարսյանի՝  «Շանթ» կուսակցության դաշինքով առաջադրվելն է։

Հանրությանը, ինչպես նաև ՌԴ ղեկավարությանն ու հատուկ ծառայություններին հայտնի են Շանթ Հարությունյանի հակառուսական մոտեցումներն ու ձգտումները,  ինչով էլ պայմանավորված Ռուսաստանում անընդունելի են համարում Հայաստանի  Սյունիքի մարզում  Շանթ Հարությունյանի հետ դաշինք կազմած Փարսյանի հետ  շփումներն ու աշխատանքները։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Ընդ որում,    Շանթ Հարությունյանի ու Փարսյանի դաշինքը ձևական բնույթ չի կրում, ինչպես փորձել են սկզբում համոզել ռուսներին։  Շանթ Հարությունյանի որդին Փարսյանի շքախմբում է։ Ռուսներին անգամ փորձել են համոզել, որ Փարսյանի՝  «Շանթ» կուսակցության դաշինքով առաջադրվելը զուտ ձևական բնույթ է կրում, սակայն  Փարսյանի շքախմբում Շանթ Հարությունյանի որդու ներկայությունը զայրացրել է ռուսական կողմին ու վերջիներս դադարեցրել են շփումները այդ թվում  նաև  Գևորգ Փարսյանի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում