Կենտրոն վարչական շրջանում կիրականացվեն բույսերի բուժման աշխատանքներ
Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում առաջիկա օրերին կիրականացվեն բույսերի բուժման աշխատանքներ։
Այս գիշեր՝ 04:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ը, բուժում կստանան Հանրապետության հրապարակի, Մ. Ադամյան, Նալբանդյան, Թումանյան, Սարյան փողոցների ծառերը։
«Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։ Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Կարծիքներ