Հարոյանը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն

Հարոյանը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:

Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Հարոյանը կարող է տեղափոխվել Լա լիգա և համալրել «Կադիս»-ի շարքերը: Բացի «Կադիս»-ից մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են հայ պաշտպանի ծառայություններով:

Վարազդատ Հարոյանը ձմռանն է միացել ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում