Երկարատև խաղաղությունը «նվեր» չեն տալու մեզ, այն վաստակել է պետք․Տիգրան Կարապետյան

Երկարատև խաղաղությունը «նվեր» չեն տալու մեզ, այն վաստակել է պետք․Տիգրան Կարապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դեժավյու...

Նորից նույն դիսկուրսը, նորից պատրանքներ թուրքի մասին, սխալներից դասեր չքաղելու անվերջանալի շրջապտույտ:

Երկարատև խաղաղությունը «նվեր» չեն տալու մեզ, այն վաստակել է պետք, թուրքը երբեք լավ չի դառնալու՝ խաղաղությունը պարտադրելուն պատրաստվել է պետք: Մենք մեր հողի վրա ապրելու իրավունքը միշտ պիտի պատրաստ լինենք պաշտպանել, որվհետև «առաջադեմ» աշխարհը միշտ էլ բավարարվելու է «դատապարտելով»…

Հաղթանակի ձգտումը չի կարող «հետադիմական» լինել:

Ես իմ որդիներին հաղթանակի եմ պատրաստում ու իրենք Հաղթելու են:

Փառք Հայոց Բանակին, որի հաղթանակի կենացը մենք դեռ խմելու ենք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում