Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոք չի համարձակվի ագրեսիա իրականացնել ՀԱՊԿ երկրների դեմ

Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոք չի համարձակվի ագրեսիա իրականացնել ՀԱՊԿ երկրների դեմ

Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ ոք չի համարձակվի Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին ագրեսիա դրսևորել ՀԱՊԿ երկրների դեմ: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ժամանակ:

«Մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այնպիսին է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները շարունակում են մնալ ուժի մեջ։ Իհարկե, մենք շատ մեծ հույս ունենք, որ ոչ ոք չի մտածի Հավաքական անվտանգության պայմանագրի ամրությունը փորձարկել և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում