CNN. Պենտագոնը Գերմանիայում կենտրոն է ստեղծել՝ վերահսկելու Ուկրաինային զենքի մատակարարումը

CNN. Պենտագոնը Գերմանիայում կենտրոն է ստեղծել՝ վերահսկելու Ուկրաինային զենքի մատակարարումը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Շտուտգարտում ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության հիման վրա ստեղծել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարման վերահսկողության կենտրոն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը ՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային։

Ըստ աղբյուրի՝ այս կառույցի խնդիրները ներառում են ավելի քան 40 երկրներից Կիեւին ռազմական օգնության մատակարարման համակարգումն ու արագացումը։

CNN-ը նշում է, որ Ուկրաինայի համար Եվրոպական հրամանատարական կառավարման կենտրոնում (EUCOM Control Center of Ukraine), ԱՄՆ զինվորական անձնակազմի հետ միասին կան նաև առնվազն 15 երկրների ներկայացուցիչներ, որոնք աջակցություն են ցուցաբերում Կիևին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում