Լիբանանի ղեկավարությունը դատապարտել է Տրիպոլիի անկարգությունների ընթացքում կատարված բռնությունները
Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և նախագահը դատապարտել են գիշերը տեղի ունեցած բռնությունները Տրիպոլի քաղաքում, որտեղ համավարակով պայմանավորված՝ խիստ արգելափակումներից բողոքող քաղաքացիները բախվել են անվտանգության ուժերի հետ և հրկիզել քաղաքապետարանի շենքը: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբն իր հայտարարությամբ ասել է, որ հանցագործները, ովքեր այրել են քաղաքապետարանը և փորձել այրել դատարանի շենքը, ցույց են տալիս Տրիպոլիի նկատմամբ իրենց ատելությունը:
«Այժմ մարտահրավերն այդ հանցագործներին պարտության մատնելն է ՝ նրանց մեկ առ մեկ ձերբակալելով և դատական համակարգի առաջ կանգնեցնելով»,-ասել է նախագահ Միշել Աունը՝ դատապարտելով բռնությունները:
Տրիպոլիում անկարգություններ են սկսվել հունվարի 25-ին։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ ՝ պահանջելով բարելավել կենսապայմանները՝ վախենալով սովից։ Ցույցերի մասնակիցները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ եւ հանդես են գալիս կորոնավիրուսի պատճառով երկարացված կարանտինի դեմ:
Կարծիքներ