Միլիարդավոր դրամների գույք և միջոցներ. ինչ է Սեդրակ Քոչարյանից պահանջում բռնագանձել դատախազությունը

Միլիարդավոր դրամների գույք և միջոցներ. ինչ է Սեդրակ Քոչարյանից պահանջում բռնագանձել դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից, պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույքեր և ֆինանսական միջոցներ։

Գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հայցապահանջի մեջ մտնում է՝

14 անշարժ գույք, 

Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, 

Իրավաբանական անձում 11 մասնակցություն, 

1,361,852 ԱՄՆ դոլարով և 985,190,729 ՀՀ դրամով ձեռք բերված պարտատոմսեր, 

703.059 ԱՄՆ և 200.000.000 ՀՀ դրամի չափով ներդրված ավանդ, 

8,235,400,647 դրամի, 4,007,674 ԱՄՆ դոլարի, 588.954 եվրոյի և 16.000.000 ռուբլիի չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք, 

2.721.319.175 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ,

11.270.472.767 ՀՀ դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար, 

1.286.635.500 ՀՀ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք, 

416.084.506 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք, 

1.958.657.659 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում