Հարավային Կորեան կամրապնդի ՀՀՊ-ի ստորաբաժանումը ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների պատճառով
Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը կուժեղացնեն հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ստորաբաժանումը՝ ծավալելով լրացուցիչ սարքավորանք, այդ թվում առաջավոր ռադարներ: Փետրվարի 17-ին այդ մասին հաղորդել Է ազգային պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վերակառուցման նպատակը երկրի պաշտպանական հնարավորությունների ուժեղացումն Է ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների»,- նշված Է հաղորդագրության մեջ: Վերակառուցման շրջանակներում, որը նախատեսված Է ապրիլին, Հարավային Կորեայում կտեղակայվեն բալիստիկ հրթիռների եւ միջին հեռահարության «Չհոնգուն II» (Cheongung II) «երկիր-օդ» դասի հրթիռների վաղ հայտնաբերման լրացուցիչ ռադարներ, որոնք երկրում ստեղծվող բազմամակարդակ հակահրթիռային պաշտպանության հանգուցային տարրն են:
Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարությունը հայտնել Է ցամաքային զորքերի հրթիռային հրամանատարության վերակազմման մասին, որը կվերանվանվի ցամաքային զորքերի ռազմավարական հրթիռային հրամանատարություն՝ իր շտաբի եւ ենթակա ստորաբաժանումների միաժամանակյա ընդլայնմամբ:
Վերակառուցյման նպատակն Է անվտանգության սպառնալիքների կանխիչ հակազդման ապահովումը: Հունվարին ԿԺԴՀ-ն կատարել Է հրթռների, այդ թվում հիպերձայնային հրթիռի եւ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի յոթ արձակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ