Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի հաղթող է դարձել Տիգրան Համբարձումյանը
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը:
Մրցաշարի հաղթող է դարձել 12-ամյա Տիգրան Համբարձումյանը:
Լավագույն եռյակը ունեցել է հետևյալ տեսքը՝
Տիգրան Համբարձումյան
Վլադիմիր Շահինյան
Էդգար Անդրեասյան:
1-15-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի արագ շախմատի եզրափակիչ մրցաշարին:
Կարծիքներ