Իսրայելն ԱՄՆ-ից ծանր ռումբերի մեծ խմբաքանակ է ստացել

Իսրայելն ԱՄՆ-ից ծանր ռումբերի մեծ խմբաքանակ է ստացել

Ամերիկյան MK-84 օդային ռումբերի խմբաքանակը (յուրաքանչյուրը կշռում է մոտավորապես 907 կիլոգրամ) ԱՄՆ-ից ծովով Իսրայել է ժամանել։

Դրանք բեռնաթափվել են Աշդոդ նավահանգստում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

MK-84 ավիառումբերի մատակարարումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է Իսրայելին նման զինատեսակներ մատակարարել։ Ամերիկացիների կողմից փոխանցված զինամթերքը տեղադրվել է տասնյակ բեռնատարների մեջ։ Դրանք տեղափոխվելու են Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներ:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ MK-84 զինամթերքի փոխանցումը ցույց է տալիս իրենց և Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքը։ Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին մատակարարման համար։

Ավելի վաղ Իսրայել Կացը հայտարարել էր, որ պատերազմը Գազայի հատվածում կվերսկսվի ավելի մեծ ինտենսիվությամբ, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ չարձակի պատանդներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում