ՌԴ ԱԳՆ-ում կարծում են՝ ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելը կհակասի Հայաստանի շահերին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը ոչ շահավետ կլինի Հայաստանի համար։
Այս մասին Պանկինը ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ դա հակասում է Հայաստանի շահերին։
«Տնտեսական տեսակետից միությանն անդամակցությունը, անշուշտ, ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում։
Հունվարի 1-ին ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին։
Կարծիքներ