Մայիսի 1-ից մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով. հայտնի են ուղեգծերը

Մայիսի 1-ից մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով. հայտնի են ուղեգծերը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 1-ից եւս մի քանի երթուղի մայրաքաղաքում կսպասարկվի նոր ավտոբուսներով:

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նոր երթուղիների ցանկը:

Այսպիսով՝ մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Համար 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով:

7 համարի երթուղին կլինի այսպես՝  Նազարբեկյան թաղ. (ս/կ) – Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի – Ջանիբեկյան – Աբելյան – Շինարարների – Արզումանյան Հալաբյան – Կիևյան – Օրբելու փ-ներ – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Սրբ. Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի – Խանջյան – Վարդանանց - Ե. Քոչարի – Խորենացու փ-ներ – Զավարյան փ. (վ/կ): Հետադարձը՝ Զավարյան փ. – Տ.Մեծի պող. – Ե.Քոչարի փ., շարունակությունը մինչև Աբելյան - Բաշինջաղյան–Բեկնազարյան – Մելքումովի – Չաուշի փ-ներ. – Սիլիկյան նոր խճ. – Նազարբեկյան: Շարժակազմի քանակը՝ 11 միավոր:

74 համարի երթուղին սպասարկելու է Դավթաշենը և Էրեբունին:

 Դավթաշենի 4-րդ թաղ.(ս/կ) – Եղվարդի խճ. – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռեր փ-ներ– Դավթաշենի կամուրջ – Վաղարշյան փ. – Կոմիտասի պող. – Կասյան փ. – Մ. Բաղրամյան – Մաշտոցի պ-ներ – Մոսկովյան – Խանջյան փ-ներ – Տ. Մեծի – Արցախի պ-ներ – Ռոստովյան - Աթոյան – Էրեբունու - Այվազովսկու – Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի - Խ.Դաշտենցի փ-ներ – «Էրեբունի» թանգարան (վ/կ): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:

23 համարի տրանսպորտի երթուղին հետևյալն է.

Էներգետիկների բանավան (ս.կ.)- Ծով.Իսակովի պ.- Ա.Բաբաջանյան- Շերամի- ՕհանովիԶոր.Անդրանիկի - Րաֆֆու- Սեբաստիայի փ.-ներ- Ծով.Իսակովի- Մաշտոցի պ.-ներ - Կորյունի - Աբովյան փ.-ներ - Աբովյան պուր. - Սարալանջի փ. - Ազատության պ. - Պ.Սևակի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ.- Մուրադյան փ. - Նոր Նորքի 6-րդ զ/ծ (Զին. Ակադեմիա) (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 12 միավոր:

Իսկ 41 երթուղին կսպասարակի Ավանից մինչև Էրեբունի գնացող ուղևորներին:

Ավան (ս.կ.) - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ-ներ - Մյասնիկյան պ. - Աբովյան պուր. -Աբովյան - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փ-ներ - Տ.Մեծի - Արցախի պ-ներ - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ-ներ - Էրեբունու զ/ծ (վ.կ): Հետադարձը` նույնը մինչև Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փ-ներ - Մյասնիկյան պ.-շարունակությունը՝ նույն ուղեգծով: Շարժակազմի քանակը՝ 14 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում