Թայլանդի թագավորն իր սիրելիին հայտարարել է երկրորդ թագուհի
Թայլանդի թագավորն իր սիրելիին հայտարարել է երկրորդ թագուհի: Տեղական լրատվամիջոցները գրել են այս աննախադեպ միջադեպի մասին:
Բանգկոկում թագավոր Ռամա X-ն ու նրա սիրելին՝ Սինինատը մասնակցել են հանդիսավոր արարողության, որին ներկայացել են միանման երկնագույն հանդերձանքով և թռչուններ ու ձկներ են բաց թողել կառանացցից: Սինինատը թագավորի սիրելին է դարձել 2019թ.-ի օգոստոսին՝ թագուհու հետ նրա հարսանիքից 3 ամիս անց: Միևնույն ժամանակ, հոկտեմբերին Սինինատին զրկել են բոլոր տիտղոսներից և բանտարկել են՝ չափազանց մեծ փառասիրության համար: Դատելով վերջին իրադարձություններից, Ռամա X-ը ներել է սիրելիին:
Նախկինում Սինինատը, ինչպես Սութհիդա թագուհին, ծառայել է թագավորի անձնական թիկնազորում: Ամուսնությունից առաջ թագուհին Թագավորական գվարդիայի հատուկ ստորաբաժանման գեներալ է եղել:
Կարծիքներ