ՀՀ առողջապահության նախարարությունը կստեղծի «Հոգեկան առողջության» կոալիցիա
Հոգեկան առողջության բարելավմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր շահագրգիռ կառույցների աշխատանքները խթանելու նպատակով Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է ստեղծել «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարության, տարբեր գերատեսչությունների, տեղական, միջազգային հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կոալիցիայի ստեղծման նպատակն է.
ունենալ հոգեկան առողջության բարելավման ծրագրերի քննարկման հարթակ/ֆորում,
նպաստել կոալիցիայի անդամների միջև հոգեկան առողջության վերաբերյալ գիտելիքների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը,
աջակցել հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ տեղեկատվական քարոզչական նյութերի մշակման, տարածման աշխատանքներում,
աջակցել հոգեկան առողջության և սոցիալ հոգեբանական աջակցության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և տարածման հարցերում` համատեղ պլանավորում, մշտադիտարկում, գնահատում և քարոզչություն իրականացնելու նպատակով,
կազմակերպել շահագրգիռ կազմակերպությունների ծառայակիցների` ներառյալ կառավարության աշխատակազմի կարողությունների հզորացում,
նպաստել հոգեկան առողջության ոլորտում տարբեր կառույցների (պետական, ոչ պետական, համայնքային) միջև համագործակցությանը,
բացահայտել հոգեկան առողջության բարելավման հիմնական ուղղությունները, մշակել համապատասխան գործողությունների պլան,
համակարգել հոգեկան առողջության ոլորտին վերաբերող ուղեցույցների մշակման/տեղայնացման աշխատանքները` սահմանելով որակի չափորոշիչներ,
Կոալիցիային կարող են անդամակցել հետևյալ նախապայմաններից որևէ մեկին կամ մի քանիսին բավարարող կառույցները.
իրականացնում են հոգեկան առողջությանն և սոցիալ հոգեբանական աջակցությանն առնչվող գործառույթներ,
ունեն հոգեկան առողջության բարելավման քաղաքականության/ռազմավարության/միջոցառումների ծրագրերի մշակման փորձ,
ունեն հոգեկան առողջության ծառայությունների տրամադրման առնվազն 3 տարվա փորձ,
ունեն հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ տեղեկատվության հավաքագրման փորձառություն,
ունեն հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկատվական քարոզչական նյութերի մշակման, տարածման փորձառություն:
Կոալիցիային անդամակցելու հնարավոր տարբերակների մասին՝ Առողջապահության նախարարության կայքում:
Կարծիքներ