Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահին, ով Սպիտակ տանը խոսել է  ենթակառուցվածքների զարգացման նպատակին  ավելի քան 1 տրիլիոն դոլար հատկացնելու մասին Կոնգրեսի հաստատած նախագծից, հարցրել են, թե ինչպիսի դիրքորոշում ունի  Իրանի հետ ներկա բանակցությունների վերաբերյալ, և արդյոք նա ունի որևէ այլ  ծրագիր, Բայդենը պատասխանել է ՝«Ես հիմա Իրան  չեմ  մեկնաբանի»։

 

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը և մտադիր է մասնակցել այդ հանդիպումներին։ Նրա խոսքով՝ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին  խորհրդակցությունների համար կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում