Անձնագրային և վիզաների վարչությունում հունիսի 19-ին և 20-ին հերթապահություն է սահմանվել
ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշում են գերատեսչությունից։
Կարծիքներ