Մեսսին հակված է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելուն, բայց Ամերիկայի Գավաթի խաղարկությունից հետո

Մեսսին հակված է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելուն, բայց Ամերիկայի Գավաթի խաղարկությունից հետո

Լիոնել Մեսսին հակված է «Բարսելոնայի»   հետ նոր պայմանագիր կնքելուն, բայց՝ Ամերիկայի Գավաթի խաղարկությունից հետո։

Sport.es-ը հայտնում է, որ արգենտինացին այժմ կենտրոնացած է Ամերիկայի 2021 թվականի Գավաթի խաղարկության վրա և դրանից հետո միայն բանակցություններ կսկսի «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան մտադիր է սպասել աուդիտի ավարտին, որը մանրամասնորեն կնկարագրի ակումբի ֆինանսական վիճակը, ինչից հետո նա կկարողանա պայմանագիր առաջարկել Մեսսիին։ «Բարսելոնայում» վստահ չեն, որ աուդիտի արդյունքները մոտ օրերս հասանելի կլինեն, ինչը բարդացնում է հարցի արագ լուծման հնարավորությունը։

Բացի ֆինանսական հարցից, Մեսսիին հետաքրքրում է նաև մարզական կողմը՝ ով կլինի մարզիչը, ինչ նոր ֆուտբոլիստներ կգան թիմ, ովքեր կմնան։

Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ 33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում։

Ամերիկայի Գավաթը կկայանա Արգենտինայում և Կոլումբիայում 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 10-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում