Լավրովը հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի առնչությամբ զրուցել է Բայրամովի հետ
Մայիսի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի կողմից ադրբեջանահայկական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես ավելի վաղ Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների խստիվ իրագործումը», – նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Գերատեսչությունը հավելում է, որ ընդգծվել է բոլոր նման միջադեպերը բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու կարևորությունը: Հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը:
Կարծիքներ